73 միլիոն 897 հազար դրամ` անկողնային պարագաների համար

ՀՀ արդարադատության նախարարությունը հանդերձանքի և անկողնային պարագաների համար վճարել է 73 միլիոն 897 հազար դրամ, որից 10-ը միլիոնը վճարել է որպես կանխավճար: Այն փոխանցվել է ապրանքի վաճառող հանդիսացող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին 20 բանկային օրվա ընթացքում: Կնքված համապատասխան պայմանագրով գնորդ է հանդիսնաում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը:

2013 թվականի ընթացքում նշված գումարով նախատեսվում է գնել 11 անուն ապրանք, որոնց ընդհանուր քանակը կազմում է 82 հազար 280 հատ:

Իրավաբան․net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել