Իրավահարաբերությունից իրավահաջորդության պատճառով հայցվորի դուրս գալու դեպքում (այդ թվում` իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, պահանջիզի ջում, քաղաքացու մահ կամ պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր) վարչական դատարանը հայցվորին փոխարինում է իրավահաջորդով, եթե առկա է հայցվորի և իրավահաջորդի համաձայնությունը, իսկ եթե հայցվորը դադարել է գոյություն ունենալուց, հայցվորի փոխարինումը տեղի է ունենում իրավահաջորդի միջնորդությամբ:
Իրավահարաբերությունից իրավահաջորդության պատճառով պատասխանողի դուրս գալու դեպքում (այդ թվում` իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, պարտքի փոխանցում, քաղաքացու մահ կամ պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր) վարչական դատարանը պատասխանողին փոխարինում է իրավահաջորդով հայցվորի համաձայնության դեպքում:
Իրավաբան.net-ին փաստաբան Արփինե Եղիկյանը տեղեկացնում է, որ. «Այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչև գործի մեջ իրավահաջորդի մտնելը, պարտադիր են նրա համար այնքանով, որքանով պարտադիր կլինեին այն անձի համար, որին իրավահաջորդը փոխարինել է»: