Հարկային ծառայողն իրավո՞ւնք ունի զենք գործադրել

Զենք կրելու իրավունք ունեցող հարկային ծառայողն իրավունք ունի դա գործադրել` 

1) իր կամ այլ անձի վրա զինված հարձակումը կանխելու համար, եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգ.
2) զենքի հափշտակման փորձը կանխելու համար:

Մինչ զենքի գործադրումը հարկային ծառայողը պետք է կատարի նախազգուշական կրակոց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Արգելվում է զենքի գործադրումը հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և հարկային ծառայողի կյանքին և առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել