Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ՝պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Սուբյեկտիվ կողմից արարքը բնաթագրվում է ուղղակիի կամ անուղղակի դիտավորությամբ:
Ուղղակի դտավորությամն ժամանակ հանցավորը նախատեսում է տուժողին ինքնասպանության հասցնելու հնարավորությունը և ցանկանում է հետևանքների վրաք հասնելը, իսկ անուղղակի դիտավորության դեպքում հանցավորը գիտակցաբար թույլ է տալիս հետևանքների վրա հասնել:
Հանցագործության սուբյեկտը կարող են համարվել ինչպես մասնավոր, այնպես էլ պաշտոնատար անձիք: