Արա Զոհրաբյանը և Նիկոլ Փաշինյանի նկարներով դիմակներ կրող քաղաքացիները բերման ենթարկվեցին

«Ազատագրական շարժման» մասնակիցներն բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։ Նրանցից մի քանիսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարներով դիմակներ էին դրել և հայտարարել, թե իրենք են Նիկոլ Փաշինյանը և իրենց կարող են ձերբակալել։

«Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին և ձերբակալում է։ Ակցիայի նպատակը սա է», -լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից կանացից մեկը, ով նույնպես դիմակով էր։

Ոստիկանները բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանի նկարով դիմակներ կրած քաղաքացիներին և շարժման հակամարգող Արա Զոհրաբյանին։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել