Մենք ենք «մեղավոր»․ Ալեն Սիմոնյան

Ժամանակին շոու բիզնեսի աստղերը վախենում էին ծպտուն հանել, եկեղեցականները վախենում էին քիթը, մարտի 1-ից սկսած, սև քողերի տակից հանել: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Ազգային ժողովում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շարունակելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի ելույթը, որը խոսում էր այս օրերին ընդդիմության կազմակերպած ցույցերի մասին։

Ալեն Սիմոնյանը Խաչատրյանի ելույթին արձագանքելով՝ ասաց. «Մենք ենք մեղավոր, որ այդ ընկերությունները մերը չեն, որ այդ ընկերությունները չեն վախենում իրենց քաղաքական դիրքորոշումը արտահայտեն: Մենք ենք մեղավոր, ոչինչ, ես վստահ եմ, որ հետևություններ կարվեն, և բոլոր խավերը նույնպես այդ հետևություններին շատ մոտիկից կծանոթանան»,- նշեց ԱԺ նախագահը:

Նշենք, որ ընդդիմության վերջին օրերի հանրահավաքներին մասնակցում են շոու բիզնեսի ներկայացուցիչներ, հանդես գալիս համերգային ելույթներով: Իսկ մայիսի 1-ին տեղի ունեցած հանրահավաքին Մայր Աթոռը պաշտոնապես հայտարարել էր, որ հոգևորականները մասնակցելու են՝ դա ներկայացնելով որպես հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու քայլ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել