Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մայիսի 5-ին՝ ժամը 12:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ում իրականացվելու է «Ամոնիակի հոսքագծի վթարի և վառելիքաքսուքային ռեզերվուարի հրդեհի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով վարժանք:
Փորձարկվելու է «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի շչակը:
ԱԻՆ-ին խնդրում են չանհանգստանալ: