5165 շարժումը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Հարգելինե՜ր, «Հրապարակ» օրաթերթի հետ հարցազրույցում տեղի էր ունեցել թյուրըմբռնում։
Հարցին, թե 5165 շարժումը մասնակցո՞ւմ է Ֆրանսիայի հրապարակի ակցիաներին, Կարին Տոնոյանը հիշեցրել է, որ շարժումը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը` Համախմբում նախաձեռնությամբ միանալով պայքարին հանուն հայրենիքի։ Հիմա Կարին Տոնոյանը Ֆրանսիայի հրապարակ է գնում որպես ՀՀ քաղաքացի և հայ։ Իսկ հարցին, թե կա բան, որ իրեն դուր չի գալիս, Կարին Տոնոյանը նշել է, որ չգիտի, ինքը այնտեղ մշտապես չի լինում, Համախմբման տղաներն են այնտեղ միշտ լինում, իսկ եթե այլ մեկնաբանություններ ունենա իրենց կտեղեկացնի:
Համախմբում նախաձեռնության մեջ Կարին Տոնոյանը շարունակում է պայքարը Նիկոլ Փաշինյանի դեմ. այսօր նա առավոտյան եղել է գլխավոր դատախազության մոտ, իսկ հետո քայլել է Ֆրանսիայի հրապարակով , զրուցել մարդկանց հետ:
Խնդրում ենք բոլորին չայլաբանել նրա խոսքերը»,-նշվում է հայտարարության մեջ։