Արցախը փրկելու հարցում չունեք տեսլական, այլ՝ բաժակաճառ. պատգամավորը դիմեց ընդդիմությանը

Ես հավատում եմ, որ կան մարդիկ, որոնք մասնակցում են ցույցերի՝ առանց ուղղորդման: Քաղաքացիներն իրենց սահմանադրական իրավունքն են իրականացնում և այստեղ որևէ խնդիր չկա: Խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ բովանդակության բացակայությունը քողարկվում է չստացված գրագողությամբ: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, հայտարարեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:

«Ձեր Արցախը փրկելուն հավատացողներ դժվար լինեն, իսկ այն մարդիկ, ովքեր վերջին 20-30 տարիներին ապրել են Հայաստանում և Արցախում, ճաշակել են ձեր կառավարման «բարիքները» կազմում են մեր բնակչության մեծամասնությունը: Հենց այս մարդիկ են ձեզ ասել՝ հեռացեք: Մեզ էլ ասել են՝ եկեք, կառավարեք:

Պատերազմից հետո մենք իշխանությունը վերադարձրել ենք ժողովրդին և խնդրել, որպեսզի ժողովուրդը որոշի, թե ով պետք է իրենց առաջնորդի և դեպի ուր»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ ժողովուրդը որոշել է, որ իրենց քաղաքական ուժը պետք է առաջնորդի և դեպի խաղաղություն: Վերջինս նշեց, որ ընդդիմությունը չի ասում, թե ինչպես է պատրաստվում փրկել Արցախը:

Վերջինս դիմելով ընդդիմությանը ասաց.«Արձանագրենք, որ Արցախը փրկելու հարցում չունեք տեսլական, այլ՝ բաժակաճառ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել