Քիչ առաջ բազմաթիվ քաղաքացիներ մեզ են փոխանցել դիմում-պահանջագիրը, որը իրենց իսկ խնդրանքով կընթերցեմ այս ամբիոնից, ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը։
«ՀՀ քաղաքացին ցանկանում է իմանալ, թե դեռ ինչքան պետք է վճարի այն պատգամավորներին և խմբակցություններին, ովքեր կոչված են ծառայել ժողովրդին և պետությանը, սակայն պարբերաբար բացակայում են, անգամ խուսափում են կառավարության հետ հարցուպատասխանից, որը առաջին հերթին հանրության տեղեկացվածության համար է»,-նշեց Կիրակոսյանը։
Պատգամավորը 5 պահանջ ներկայացրեց ընդդիմադիր պատգամավորներին։
Մանրամասները՝ տեսանյութում։