Հիմնական վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր հատկացնելու գործընթացը վերականգնված է. ոստիկանություն

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Ճանապարհային ոստիկանությունում վերջին շրջանում առաջացած տեխնիկական խնդիրը, ինչի պատճառով վարորդներին հատկացվում էին ժամանակավոր վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր, արդեն կարգավորված է։ Հիմնական վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր (պլաստիկ քարտ) հատկացնելու գործընթացը վերականգնված է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել