ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ազատ է արձակվել։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում նշել է, որ շարժումը թափ է առնում․ «Պայքարը շարունակվում է և շատ կարևոր է 19։00-ին գալ և մասնակցել հանրահավաքին»։
Ուղիղ եթերի ժամանակ նրա քաղաքացի մոտեցավ, ասաց՝ կարդացել է, որ նրան բերման են ենթարկել ու հարցրեց․ «Խփի՞ն»։ Լևոն Քոչարյանն էլ արձագանքեց․ «Ո՞նց կարան խփեն»։
Նրա խոսքով՝ Քոչարյանին բերման են ենթարկել «կոնկրետ» ցուցումով։ Նա այժմ Ֆրանսիայի հրապարակում է․ «Պայքարը ենթադրում է նաև նման բաներ»։