Մի խումբ ուսանողներ այսօր՝ մայիսի 3-ին, բոողոքի ակցիա էին իրականացնում Երևանի տարբեր փողոցներում: Վերջիններս մտան տարբեր համալսարաններ և կոչ արեցին ուսանողներին միանալ իրենք: Ակցիայի մասնակիցները համոզված են, որ դասադուլն այս պահին այն կարևոր քայլն է, որ բոլոր ուսանողները պետք է անեն:
«Ուսանողների մեծ մասն այսօր դասի չի գնում, բայց նրանք խուսափում են միանալ մեր փողոցային պայքարին: Մ՛ի խուսափեք, միացեք նաև մեր փողոցային պայքարին: Շատ կարևոր է, որ իշխանությունները տեսնեն, թե որքան շատ ենք մենք»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում: