Անհնազանդության ակցիաներից բերման է ենթարկվել 70 մարդ

Երևանում անցկացվող անհնազանդության ակցիաներից առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 70 մարդ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից:

Ոստիկանությունից նշեցին, որ նրանք բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ է անցկացնում Երևանի տարբեր հատվածներում: Առանձին խմբերով փակում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, անցկացնում են երթեր ու հավաքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել