ՀՀ 2-րդ նախագահի որդին, Լևոն Քոչարյանը, բերման է ենթարկվել։ Նա Բաղրամյանը փակող քաղաքացիներից մեկն է։
Ոստիկաններին Քոչարյանը զգուշացրեց, որ իրեն բերման ենթարկեն առանց գլխին դիպչելու և ինքը նստեց ոստիկանական մեքենան․ «Ես որ դուրս գամ, մեր պայքարը շարունակվելուա»։
Միաժամանակ, ոստիկանությունը տեղեկացնում է, որ բերման է ենթարկվել 70 անձ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին ևս հայտնել է բերման ենթարկվելու մասին․«Բերման են ենթարկել, տանում են Մասիվի բաժին: Ամեն ինչ լավ է լինելու»,-գրել է նա։