«Մինչև ծնկի բերենք, չի կարող հրաժարական չտա»․ Իշխան Սաղաթելյան

«Քաղաքով պտտվում ենք, քաղաքը պարալիզացնում ենք, սա միակ երթը չէ, նմանատիպ մի քանի երթեր այժմ կան Երևանում»․ այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, Սարյան փողոցում երթի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ ոստիկանները պետք է հասկանան, որ չեն կարող Նիկոլ Փաշինյանին պահել։

Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե պատրաստվում են ցույցերը շարունակել այնքան մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, Սաղաթելյանը նշեց․ «Այո, մինչև ծնկի բերենք»,- իսկ եթե վարչապետը հրաժարական չտա՝ «չի կարող չտա»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ ավելի վաղ ասած։ «Ասում էր՝ որ ժողովուրդը չուզի՝ կգնամ, ժողովուրդը չի ուզում, գնա, էս ժողովուրդ չի՞։ Էլ ի՞նչ պետք է արվի, ինչքա՞ն կարան ճնշեն։ Մի պահ ոստիկանական բաժիններում ավելի շատ քաղաքացիներ են լինելու, քան ոստիկան»,-ասաց նա։

Նա նշեց, որ ոստիկանությունը շուրջ 200 անձի բերման է ենթարկել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել