Այս պահին իշխանափոխությունն արդեն իսկ կայացած փաստ է․ Հայկ Մամիջանյան

«Այս պահին իշխանափոխությունն արդեն իսկ կայացած փաստ է»․ այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, Տիգրան Մեծ պողոտայում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա մի շարք քաղաքացիների հետ քայլերթի միջոցով փորձում են փակ պահել Կենտրոնի փողոցները։ Հայկ Մամիջանյանն ասաց, որ այդ հատվածից ոստիկանները բերման են ենթարկել 3 քաղաքացու։

«Կարծում եմ, խնդիրը կայանում է  նրանում, որ ոստիկանները, որոնց հետ մենք բացարձակ խնդիր չունենք, դեռևս չեն գիտակցել, որ իշխանափոխությունն արդեն իրողություն է։ Մեր խաղաղ անհնազանդությունը որևէ բախման, որևէ սադրանքի չի տրվելու, իսկ քաղաքը, արդեն իսկ փաստ է որպես արձանագրված, որ պարալիզացված է։ Մենք արդեն մի քանի ժամ երթ ենք անում քաղաքով և որևէ ամբողջովին գործող փողոցի չենք հանդիպել»,-ասաց պատգամավորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել