Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ֆրանսիայի հրապարակի հարթակից ընդդիմությունը շատ կարևոր ցուցում տվեց բոլոր համախոհ վարորդներին – մեքենաները վարել շատ դանդաղ՝ 20-30 կմ/ժ արագությամբ։
Այս «անհատական բողոքի ակցիան» հատկապես արդյունավետ կարող է լինել առավոտյան ժամերին, երբ քաղաքացիներն իրականացնում են փողոցների փակման մասշտաբային ու ապակենտրոն խաղաղ ակցիաներ։ Ավելացնեմ նաև, որ սա լիովին օրինական ու իրավաչափ պայքարի մեթոդ է։
Հստակ, կոնկրետ, գեղեցիկ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին «Դիմադրություն» շարժումը համապետական հանրահավաք իրականացրեց Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Հանրահավաքին մասնակցում էին նաև Հայաստանի 4 խորհրդանշական բնակավայրերից քայլերթով Երևան եկած խմբերը. Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից։ Հանրահավաքից հետո Ֆրանսիայի հրապարակում վրաններ տեղադրվեցին:
Վաղ առավոտից էլ շարժման մասնակիցները փակում են մայրաքաղաքի տարբեր փողոցներ