«Դիմադրություն» շարժումը Երևանի Ֆրանսիայի հրապարակում երեկոյան հանրային քննարկում է իրականացրել։ Քննարկմանը միացել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես շատ ուրախ եմ, որ նման քննարկումները լինելու են ամենօրյա ընթացակարգով և ցանկալի կլինի, որ քննարկման վերջում ասեք, թե վաղը ինչ թեմայի մասին ենք խոսելու, որպեսզի մեր երիտասարդները կարողանան պատրաստվել և քննարկումն անցնի բանավեճի ձևաչափով:
Ես հասկանում եմ գիտելիքի մակարդակի տարբերությունը, բայց համարում եմ, որ ժամանակի ամենաաարդյունավետ ծախսը լինելու է միայն բանավեճի դեպքում»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին «Դիմադրություն» շարժումը համապետական հանրահավաք իրականացրեց Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Հանրահավաքին մասնակցում էին նաև Հայաստանի 4 խորհրդանշական բնակավայրերից քայլերթով Երևան եկած խմբերը. Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից։ Հանրահավաքից հետո Ֆրանսիայի հրապարակում վրաններ տեղադրվեցին: Արդեն երկրորդ օրն է շարժման մասնակիցները գիշերում են վրաններում: