Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապամոնտաժվել է Մաշտոցի 43 հասցեում տեղադրված ապօրինի գովազդը։
Առանց համապատասխան թույլտվության տեղադրված գովազդներն ապամոնտաժվելու են։
Երևանի համայնքի սահմաններում արտաքին գովազդ տեղադրելու համար անհրաժեշտ է դիմել Երևանի քաղաքապետարան՝ թույլտվություն ստանալու համար։

