Այս պահին տրամադրությունն այնպիսին է, որ վաղը չենք մասնակցելու Ազգային ժողովի նիստին. Արմեն Գևորգյան

Դեռ չենք քննարկել, բայց այս պահին տրամադրությունն այնպիսին է, որ վաղը չենք մասնակցելու Ազգային ժողովի նիստին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:

«Չեմ ուզում խմբակցության անունից որևէ բան ասել: Այս հանրահավաքից հետո կորոշենք»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով ցուցարարների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների ուժ կիրառելուն, պատգամավորն ասաց, որ այսօր այցելել է ոստիկանական տարբեր բաժանմունքներ և հանդիպել մարդկանց, որոնք վնասվածքներ են ունեցել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել