2018 թվականին, երբ իշխանափոխություն իրականացվեց այստեղ գտնվողների անգամ տաս տոկոսը չկար հրապարակում. Արթուր Վանեցյան

Առավոտյան Երևանի փողոցները փակվեցին և բիրտ ուժ կիրառվեց, որովհետև այսքան մարդ չկար անտեղ: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Մեկ-երկու օր մեզ պետք է ստիպենք առավոտյան ժամը 8-ին արթնանանք, որոշենք, որ այլ գործ չունենք ու մեր գործը հայրենիքի պաշտպանությունն է երկու-երեք օրում մենք այդ հարցը լուծելու ենք:

2018 թվականին, երբ իշխանափոխություն իրականացվեց, հստակ թվեր եմ ասում, որ այստեղ գտնվող մարդկանց տաս տոկոսը չկար հրապարակում: ժողովուրդ ջան, այսօր ուսանողները միացան մեր պայքարին»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ իրենց պայքարին են միացել նաև բժիշկներ, ուսուցիչներ և պետական ապարատի այլ աշխատակիցներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել