Մենք պիտի ժպտանք այս անձրևի մեջ․ մի սպասեք արձակուրդին, եկե՛ք․ Աննա Աբրահամյան

Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին ելույթ ունեցավ նաև հունաստանաբնակ Աննա Աբրահամյանը:

Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ նա նույնիսկ իրեն է քննադատել՝ վճռական գործողությունների չգնալու համար:

«Հուսամ՝ մենք կգնանք այն քայլին, որին սպասում է ողջ հայությունը: Թող լավ լսեն մեր բոլոր թշնամիները, հատկապես՝ մեր սահմանից անդին, այն թշնամիները, ովքեր այս դավադիր պատերազմը հյուսեցին մեր դեմ և այսօր ուզում են ներկայացնել մեր հայրենիքը: Լա՛վ լսեք, ձեր ծրագիրը չի ստացվել, չի ստացվում և չի ստացվելու երբեք»,-ասաց նա:

Աննա Աբրահամյանը գտնում է, որ արդեն պատրաստ են գիտակից պայքարի:

«Ոչ ոք տներում թող չնստի, եկեք բոլոր երկրներից, մի սպասեք արձակուրդին, հունիսին, օգոստոսին, երբ արևը գեղեցիկ կժպտա Երևանի երկնքին: Արևը մենք ենք, մենք պետք է ժպտանք այս անձրևի մեջ, այս քամիների մեջ մենք պիտի ժպտանք»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել