Լսի, Սաքո, ուսադիրներդ պոկելու եմ․ Իշխան Սաղաթելյանը՝ ՊՊԾ պետին

«Լսի, Սաքո։ Եթե դու գերազանցում ես քո լիազորությունները, դիմում ես ապօրինի և բռնի միջոցների, ուրեմն ես քեզ այս հրապարակից, այս ժողովրդի անունից խոստանում եմ․ ուսադիրներդ պոկելու եմ ու դու պատժվելու ես դրա համար»,-այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ նրանք ոստիկանության հետ «հարց չունեն», բայց կան ոստիկաններ, որոնք բացահայտ բռնության են ենթարկել քաղաքացիների։

«Մեկ անգամ ևս զգուշացնում եմ՝ ով է պատասխանատվություն կրում այդ մարդկանց լկտի պահվածքների համար։ Քանի որ ոստիկանության ուժերը չեն բավարարում մեր հայրենակիցների ցասումը և բողոքը ճնշելու համար, որոշ օլիգարխներ իրենց «ախրանիկներին», ոստիկանի համազգեստներով ուղարկում են քաղաքացիներին ճնշելու»,-նշել է Սաղաթելյանը։

Նա կոչ արեց լինել տեղերում․ «Որևէ մեկը չմտածի, որ կարող է քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրի և մարսի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժի գործադրման, նրանց մասնագիտական աշխատանքի խոչընդոտման տեսանյութերն ուսումնասիրվում են Գլխավոր դատախազությունում, Iravaban.net-ին հայտնում է դատախազության հանրային կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Սարգիս Հովհաննիսյանն այսօր Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ոտքով հարվածել է «Մեդիահաբ»-ի օպերատորին, քաշքշել ու ձեռք բարձրացրել լրագրողի վրա, հետո սպառնացել ակցիայի մասնակցին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել