ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ լրագրողներ, գործընկերներ,
Այսօր` իմ հրամանով, Հայկ Կոստանյանը աշխատանքի է անցել ԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում՝ որպես խորհրդական, ինչպես նաև վերապահվել է նախարարի մամուլի քարտուղարի և բաժնի ղեկավարի պարտականությունները։
Մաղթում եմ մեզ արդյունավետ համագործակցություն»։
Ավելի վաղ Աննա Բաղդասարյանը հայտնել էր, որ դադարում է նախարարի մամուլի քարտուղարը լինելուց։