ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 2-ին, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։