Երևանի փողոցներում զարգացող իրադարձություններն արդեն ունեն խիստ մտահոգիչ դրսևորումներ։ Այս մասին հայտնում է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը։
«Մոսկվան իր հայաստանյան խամաճիկների` գործող և նախորդ գաղութային վարչակազմերի ղեկավարների միջոցով արհեստականորեն լարում է մթնոլորտը` նպատակ ունենալով զարգացումները հասցնել արյունահեղության։
Ասվածի մասին են վկայում մեր աչքի առջև տեղի ունեցող դեպքերը, այդ թվում` ցուցարարների նկատմամբ ոստիկանության անհամաչափ ու դատապարտելի բռնությունները։
Հանուն հայ մարդկանց ու Հայաստանի քաղաքացիների կյանքի և առողջության երաշխավորման, ինչպես նաև խափանելու համար մեր ժողովրդի արյան հաշվին շահ հետապնդող Մոսկվայի հրեշավոր նկրտումները, իրադարձությունների մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ բռնության որևէ գործողությունից»,-նշվում է հայտարարության մեջ։