Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մայիսի 3-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Գեղարոտ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:
Գործարկվելու է բնակավայրում առկա շչակը:
Մայիսի 3-ին՝ ժամը 11:30-ին, Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:
Գործարկվելու է բնակավայրում առկա շչակը:
ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ: