Այս իրադրության պատասխանատուն այսօրվա իշխանությունն է. Սեյրան Օհանյան

Մենք պայքարը սկսեցինք պատմական վայրերից, որտեղ ապահովվում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և որտեղից պետք է իրականանա Հայաստանի համաչափ զարգացումը. այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Պայքարի ոգին մշտապես օգնել է, որպեսզի մենք շարունակենք պայքարել մեր ինքնության համար: Մենք պետք է վերականգնենք այն զարթոնքը, որը տեղի է ունեցել 1988 թվականին, երբ մտավորականն ու կամավորականը կուռ համաձուլվածքով առաջնորդեցին հայ ժողովրդին»,-նշեց նա:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ պետք է հարց տալ իշխանությանը. ի՞նչ են իրենք արել, որ ստեղծված իրադրությանը, ստեղծված ռազմաքաղաքական վիճակին համահունչ գործեն, և՛ պատերազմից առաջ, և՛ հետո, և՛ այս ընթացքում:

Մանրամսները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել