Նիկոլի թիկունքը բաց է մնացել․ Հրանտ Խաչատրյան

Քաղաքական գործիչ, Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆԻՄԱՍՏ Է

Մնում է հուսալ, որ նա խուճապի մեջ նոր խնդիրներ չի ստեղծի ժողովրդի, իր ու ՔՊ – ի համար։

Բոլոր ցուցիչները ցույց են տալիս, որ Փաշինյանի թիկունքին կանգնած ուժերը նրա հետ արդեն հույսեր չեն կապում։

Սկսել է աշխատել մերժելու գործոնը։ Լայն զանգվածները միանալու են հրաժարականի պահանջի միջոցառումներին ոչ թե կենտրոնանալով այն խնդրի վրա, թե ով ու ինչպիսին է լինելու հաջորդ իշխանությունը, այլ սպառված համարելով գործող իշխանության ռեսուրսը։

Հատկանշական է, որ Հայաստանի քաղաքական դաշտի արևմտամետ հատվածը խիստ գործնական նկատառումներով մինչ օրս հանդուրժում էր Նիկոլին ու միայն թեթև քննադատությամբ սահմանազատվում էր նրա ակնհայտ ձախողումներից։ Այսօր նրանց ներկայացուցիչները, ճիշտ է բարեկիրթ տոներով, սակայն ոչ պակաս խստությամբ են քննադատում անձամբ Նիկոլի հակապետական քայլերը։

Կարելի է եզրակացնել, որ Նիկոլի թիկունքը բաց է մնացել։

Մնում է հուսալ, որ նա խուճապի մեջ, իր ենթակայության ոստիկանական ջոկատների միջոցով նոր խնդիրներ չի ստեղծի ըմբոստացած ժողովրդի, անձամբ իր ու իր մերձավորների համար։

Դեռևս իրեն սատարող ուժերը պետք է հասկանան, որ իշխանափոխության գործնթացն այլևս անշրջելի է։

Ցավալի է, բայց մենք ավանդաբար, կրկին իշխանափոխություն ենք իրականացնում առանց ապագայի նկատմամբ որոշակի հստակ պատկերացում ունենալու։ Բայց դա ևս մեկ ապացույց է, որ մեր ժողովուրդը պետք է սովորի իր ձեռքում պահել ցանկացած իշխանության սանձերը։

Նիկոլը դարձավ Հայաստանի Հանրապետության ամենակարճ պաշտոնավարած ղեկավարը շնորհիվ իր նեղ աշխարհայացքի, անհետևողականության, անհանդուրժողականության ու էքսցենտրիկ բնավորության։

Անցած լինի …

Հ. Գ.

Առաջին մեկնաբանությունում կտեղադրեմ տեսակետս հիմնավորող հղումներ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել