3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ֆրանսիայի հրապարակ:
Լրագրողները նրանից նախագահից հետաքրքրվեցին՝ այս անգամ շարժումը կհաջողի՞, նախագահը պատասխանեց. «Կասկած չունենաք»:
Սերժ Սարգսյանը վստահ է ՝ այս անգամ կհաջողի կանխել զիջումները Արցախի հարցում: Դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է Երևանի ու Զանգեզուրի մասին և ավելի շատ խոսում է ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահներից, քան՝ Նիկոլ Փաշինյանից, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Դա արդեն իրենց պրոբլեն է, ոչ թե մեր»:
Կա՞ մտավախություն, որ իշխանությունը ուժ կգործադրի՝ ցրելու հավաքը, երրորդ նախագահն արձագանքեց. «Ինչո՞ւ պետք է ուժ գործադրի, իշխանությունը գո՞ղ է, որ ցրի»:
Սերժ Սարգսյանը չգիտի, թե Նիկոլ Փաշինյանն ում նկատի ունի, երբ ասում է, որ միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը. «Ի՞նձ եք հարցնում, իրեն հարցրեք, թե ում նկատի ունի, ով է միջազգային հանրությունը: Տասը տարի միջազգային հանրությունն ասում էր, որ Արցախը պետք է ինքնորոշվի»: