2018-ի հեղափոխությունը հիմքն էր կարգելու օրինակելի պետություն և մերժելու քաղաքացու իրավունքների ստոր կեղեքումը. Վ. Հակոբյան

ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մայիսի 1-ը հիրավի, մարդկային արժանապատվության տոն է:

Մեր երկրում ամենամեծ արժեքը արարող մարդն է, և թերևս 2018 թվականից հիմք դրվեց

իշխանությանը, որը ամեն գնով գնահատում ու պաշտպանում է աշխատավոր մարդու իրավունքները, նպաստավոր պայմաններ և նոր հնարավորություններ ստեղծում նրա ստեղծարար գործունեության համար.

Սակայն մեծ ողբերգություն է հասարակության համար,երբ անգործությունը որոշ հեղինակազրկված գործիչների քաղաքական վաշխառության օրակարգն է։

Ականատեսը լինելով վերջին տասնօրյակում որոշ քաղաքական դիակների անձնաշահ, հակապետական, հայրենուրաց գործունեությանը, ովքեր ժամկետանց մանիպուլյացիաներով, բռնության միջոցով ավազակախմբերի ներուժով փորձում են պառակտել քաղաքացիների առօրեական աշխատանքը, փորձում են «մանրադրամ» դարձնել սեփական հողը, սեփական քաղաքացուն, փորձում են նյութականացնել ագրեսիվ և՛ հայհոյախառն, և՛ խեղանդամ վարքագիծը, փորձում են հետպատերազմյան տրավմայից դուրս չեկած մեր մայրերին սեփական մոլագարության համար մոլորեցնել.

Նման նախկին պետական գործիչներին և քաղաքական գործիչներին ես դատապարտում եմ.

Եթե մայիսմեկյան օրով դուք հայրենիքը հացահատիկի չափ սիրեիք, այսօր դուք հայ զինվորի, գիտնականի, մտավորականի, բժշկի, հողի մշակի, շինարարի կողքին կլինեիք, չէիք խաթարի նրանց հանապազօրյա աշխատանքը ձեր ապօրինի ունեցվածք պաշտպանելու համար, և հանկարծ չփորձե՛ք ընդհանրություն ացկացնել 2018 թվականի այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ, քանի որ դա արվել և արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, դա արվել էր ժողովրդավարական պետության կարևորագույն ինստիտուտի համար, դրա առանցքում պետության կառուցողական զարգացումն ու արգասաբեր աշխատանքն էր.

2018 թվականի հեղափոխությունը հիմքն էր կարգելու օրինակելի պետություն և մերժելու քաղաքացու իրավունքների ստոր կեղեքումը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել