Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Որոշ ժամանակ առաջ գրել էի Կզնակի նոր նախաձեռնության՝ տարբեր մարզերի դպրոցների սովորողների փոխադարձ հյուրընկալության ծրագրի մասին։ 49 սովորողներ մասնակցեցին ծրագրին առաջին փուլում։ Շնորհակալություն բոլոր դպրոցներին և ուսուցիչներին։ Հրաշալի աշխատանք եք արել։
Նկարում Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցն է, որի 7-րդ դասարանցիները հյուրընկալել էին Սյունիքի Շինուհայր գյուղի երեխաներին, չարենցավանցի դասընկերն էլ Շինուհայր էր այցելել։