Ոչ սահմանված վայրում աղբ թափողների հանդեպ պետք է խիստ պատժամիջոցներ կիրառվեն. Հրաչյա Սարգսյան

Ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի քաղաքի բնակիչներին: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր դժգոհությունն է հայտնել շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպման վերաբերյալ:

Հանձնարարվել է ստուգայցերի միջոցով մշտական հսկողություն իրականացնել և հետևել, որպեսզի շինհրապարակները պահպանեն կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Անդրադառնալով քաղաքի մաքրության պահպանությանը, քաղաքապետն ասել է, որ ոչ սահմանված վայրում աղբ թափողների հանդեպ պետք է խիստ պատժամիջոցներ կիրառվեն և հանձնարարվել ուսումնասիրել ու առաջարկություն ներկայացնել՝ Վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված տուգանքի չափը վերանայելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել