«Դիմադրություն» շարժման իրազեկման ակցիայի ժամանակ այսօր՝ ապրիլի 25-ին, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը իր համակիրների հետ նստեցին գետնին և կոչ արեցին քաղաքացիներին փողոց դուրս գալ:
«Հիմա ժողովուրդ, մենք նստում ու սպասում ենք այնքան ժամանակ, մինչև մեր հայրենակիցները միանան մեզ: Ես գիտեմ, որ տարբեր ուղղություններից հրապարակ են գալիս ժողովուրդը: Ժողովուրդ, որը իր ձայնը ևս բարձրացրել և պայքարում է այս իշխանությունների դեմ: Ես համոզված եմ, որ այլևս հնարավոր չի լինելու կասեցնել ժողովրդի պայքարը:
Ժողովուրդ, հավատացեք, արդեն սկսվել է և մենք տուն չենք գնալու: Ես արդեն մի շաբաթից ավել է, ինչ փողոցում եմ: Այսօր սկսվել է մեր պայքարի երկրորդ փուլը: Բոլոր այն մարդիկ, ովքեր ասում էին, որ գործողությունների են սպասում, դուրս եկեք փողոց»,- ասաց Վանեցյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ քաղաքացիներին հրավիրելով հրապարակ։