Այս պահին գտնվում եմ Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում, որտեղ ապօրինի բերման են ենթարկել 11 քաղաքացիների. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն հստակ է, որ Փաշինյանը ոստիկանությանը, մասնավորապես, կարմիր բերետների տխրահռչակ կառույցին, հրահանգ է իջեցրել ամենակոշտ միջոցներով կանխել բողոքի ցանկացած ակցիա։

Այս պահին գտնվում եմ Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում, որտեղ ապօրինի բերման են ենթարկել 11 քաղաքացիների։

Բերման ենթարկելու, ուղեկցելու ոհմակային արշավն ուղեկցվել է վիրավորանքներով և հայհոյանքներով։ Մի քանի քաղաքացու մարմնի տարբեր հատվածներում կա կապտուկներ։

Թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող բոլոր էլեմենտները՝ քաղաքական գործիչ լինի, կուսակցական ֆունկցիոներ, թե ոստիկան վաղ թե ուշ խիստ պատասխանատվության է ենթարկվելու»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել