44-օրյա պատերազմի մասնակից երկու տղաները նոր կոչով դիմեցին «անկախության սերնդին»

Անկախության սերունդը պետք է ներկայանար ու իր դիրքորոշումը հայտներ Արցախի վերաբերյալ: Մենք արձանագրել ենք, որ անկախության սերնդի մեջ կա կրիտիկական զանգված և այդ զանգվածը ի զորու է նոր պրոցես սկսել: Այս պահից կարող են հայտարարել, որ սկսում ենք երկրորդ շարջափուլը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց 44-օրյա պատերազմի մասնակից, հացադուլը դադարեցրած երիտասարդներից Արթուր Ավագյանը։

«Մենք շփվել ենք և՛ իշխանամետ քաղաքացիների, և՛ ընդդիմադիր դիրքերում եղած քաղաքացիների հետ: Բոլորի մոտ հիմնական մտահոգությունը նույնն է.Արցախի ճակատագրի հետ կապված դիրքորոշումը նույնն է, այսինքն՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, բոլորը ասում են, որ դա վատ բան է: Չկա Հայաստանում քաղաքացի, որ ասի դա լավ է: Մենք կարծում ենք, որ սա նախադեպային շրջան է: Մեր երրորդ Հանրապետության մեջ այսպիսի պահ չի եղել:

Մենք կարծում ենք, որ սկզբունքը հետևյալը պետք է լինի. Հայաստանում իշխանության ով ուզում է, թող լինի, բայց Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Սրանից պետք է բխեցնել ամեն ինչը: Սա անկախության սերնդի օրակարգն է։ Անկախության սերունդը իրապես հասկանում է իրեն բաժին հասած ժառանգության ծավալը: Սա չի կարող միայն ընդդիմության օրակարգ լինել: Առաջնային բաները պետք է չեկրորդել, իսկ առաջնայինը Արցախն է, որը չպետք է լինի Ադրբեջանի կազմում: Սա կարմիր գիծ է»,- ասաց նա։

Երիտասարդները հանդես եկան հայտարարությամբ՝ ուղերձ հղելով անկախության սերնդին՝ գործել «Արցախը Ադրբեջանի կազմում չլինի, ով ուզում է լինի» խոսույթով։

«Արցախի ԱԺ հայտարարությունից հետո ներկայիս իշխանությունների նկատմամբ վստահությունը սպառված է: Ցանկացած վստահեցում, որ անկախության սերնդի առաջ քաշած օրակարգը սպասարկվում կամ սպասարկվելու է իրենց կողմից, ենթակա է մեր կասկածի»,- ասաց Նվեր Կիրակիոսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել