Հիմա մեծ շինարաություն է ընթանում մեզ մոտ և շինմեքենաները կեղտոտ անիվներով երթևեկում են անպատասխանատու ձևով, այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Դժվա՞ր է ջուր ունենալ և համապատասխան սարքով մաքրել անվադողերը: Ստացվում է՝ մեր աղբահանության հիմնարկը մաքրություն է իրականացնում , առավոտյան ջրցան է անում փողոցներում, դրանից հետո շինարարական աշխատանքներ են սկսվում և քաղաքը նորից փոշու է վերածվում»,-ասաց նա:
Քաղաքապետը հանձնարարական տվեց, որ բոլոր շինհրապարակներում ստուգում իրականացվի, որպեսզի հասկանա կա՞ արդյոք համապատասխան սարք, թե ոչ:
«Եթե չկա՝ տուգանեք, եթե տեսնենք, որ տուգանքը չի աշխատում, ուրեմն օրենսդրական նախաձեռնություն կմտածեն, որ էլ ավելի մեծացնենք տուգանքը:
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասաց, որ մեքենայից աղբ նետելու համար սահմանված է 500 դրամ տուգանք, որի պատասխանատուն Ճանապարհային ոստիկանությունն է:
«Կարծում եմ դա շատ փոքր գումար է աղտոտման համար, պետք է բարձրացնել, կարծում եմ պետք է սահմանել տասնապատիկ ավել, պետբյուջեն բավականին մեծ արագությամբ կլցվի: Պարզապես ամութ ա, ուրիշ երկրից գալիս, տեսնում են մեր խոզությունը սկսում են մաքրել ու ասում են՝ մի աղտոտեք»,-նշեց քաղաքապետը: