Transavia ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Փարիզ-Երևան-Փարիզ երթուղով

Transavia ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Փարիզ – Երևան- Փարիզ երթուղով: Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից:
Transavia ավիաընկերությունը մեկնարկել է Փարիզ (Օռլի)- Երևան- Փարիզ (Օռլի) երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ transavia.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել