Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Լևոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել մինչև մայիսի 8–ը:
Նա նշեց, որ երկրի ղեկավարը հայտարարեց, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, այս նույն պայմանները կլիներ, բայց առանց զոհերի: Բայց թույլ տվեց, որ պատերազմւ շարունակվի:
«Ես չեմ կարող նայել ինչպես է հայաստանը կործանվում, ես գնում եմ ծայրահեղ քայլի՝ մինչև մայիսի 8-ը հայտարարում եմ հացադուլ, մայիսի 8-ին ես կգնամ ավելի ծայրահեղ քայլի, ես դրան պատրաստ եմ: Ուզում եմ դիմել Հայաստանի Հանրապետության դատախազությանը , Ազգային անվտանգության ծառայությանը, որ ձերբակալեն դավաճանին, ձերբակալեն Հայաստանում վարչապետ նստած այդ թշնամու գործակալին, որովհետև այս կերպ էլ հնարավոր չի ապրել: Չեմ կարող պատկերացնել, թե ինչ կարող է լինել, որ մենք ձերբազատվենք այդ վարչապետ կոչեցյալից: Եթե նա չձերբակալվի՝ մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման օրը, ես ինձ կհրկիզեմ Հանրապետության հրապարակում: Ես դիմում եմ բարձրաստիճան սպաներին, գեներալներին, եթե թանկ է ձեզ համար այս պահի կոչումը դուք նույնպես կմիջամտեք»,-նշեց նա:
Միսակ Ավետիսյանի խոսքով՝ ինքն ի զորո չէ տեսնել, թե ինչպես է կարծանվում հայրենիքը և նախընտրում է՝ չլինել ու չտեսնել դա:
«Ես խոստանում եմ՝ Նիկոլ Փաշինյանի ձերբակալումից հետո մինչև վերջին արյունս պատրաստ եմ Մատաղիսը հետ բերել, իմ տղայի արյունն է այնտեղ թափված»,-նշեց զոհված զինծառայողի հայրը: