Արթուր Վանեցյանն ասաց, թե ինչ նոր գործողություններ են իրականացնելու

Իրազեկման առաջին փուլի գործողությունները մենք հասցրել ենք ավարտին, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Կարծում եմ՝ ունենք հարյուր տոկոսանոց արդյունք: Այդպես եմ կարծում, որովհետև Ազատության հրապարակ են գալիս մարդիկ, անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, կողմնորոշումներից, ովքեր հասկանում են, որ երկիրը գտնվում է ծանր իրավիճակում, և ժամանակն է եկել հստակ ձևակերպումներով, հստակ պահանջով՝ վերջ դնել այս իշխանությունների գոյությանը՝ քաղաքական ասպարեզում:

Ուստի՝ մենք շարունակում ենք մեր հայտարարած անժամկետ միջոցառումները, մենք կրկին Ազատության հրապարակում ենք, կրկին գիշերելու ենք Ազատության հրապարակում, 24 ժամ լինելու ենք այստեղ, բայց երկրորդ փուլի մեկնարկը, որը տրվեց ապրիլի 25-ին լինելու է ավելի ակտիվ: Լինելու են երթեր, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվում: Մասնագետներ մեզ պետք չեն, մենք պետք է աշխատենք մեր ժողովրդի հետ, պետք է մեր քայլերով, մեր գործողություններով կարողանանք ժողովրդին ակտիվացնել և հանել դուրս՝ սարքել պահանջատեր:

Մենք ունենք երկրորդ խնդիրը, որ մարդիկ ոչ թե հիասթափվեն, ոչ թե ասեն՝ մեկա բան չի փոխվելու, մեկ անգամ այդ տեխնոլոգիան կիրառվել է, փորձեցիք պատերազմից հետո՝ չստացվեց: Մենք պետք է մարդկանց ասենք՝ մեր սիրելի հայրենակիցներ, ժողովուրդ, չհիասթափվե՛ք: Քանի որ մեր նպատակն ազնիվ է, բոլորը ինչ-որ մի օր կհամախմբվեն: Ես չգիտեմ դա կլինի մեկ օրից, թե 10 օրից , բայց մենք ժամանակ չունենք, մենք ժամանակն արդեն բաց ենք թողել և պետք է գործենք շատ արագ:

Վստահ եղեք, որ այս պայքարը ոչ ոք չի իրականացնում իր անձնական շահերն առաջ մղելու համար, իր նեղ կուսակցական շահերն առաջ մղելու համար:

Ապակենտրոն, ցանցային պայքարն այն մասին է, որ ճլինի վառ, ընդգծված առաջնորդ այս շարժման, համենայնդեպս առաջին փուլում և մենք կարողանանք հստակ ձևակերպել այն, ինչ ուզում ենք, եթե մենք հիմա ասաենք՝ մեր առաջնորդն այսինչ մարդն է, մենք ունենալու ենք խնդիր, որովհետև մարդկանց կարող է թվալ, որ մենք եկել ենք այստեղ ինչ-որ մեկին պաշտոնի նշանակելու համար, այստեղ ընդհանրապես նման խոսք չկա, տրամադրություն չկա: Մեր երկրում տրամադրությունը մեկն է՝ ունենալ հզոր երկիր՝ Արցախ Հայաստան, արժանապատիվ ապրող ժողովուրդ; Քաղաքական դաշտում բոլոր խաղացողների հետ ես ունեմ շփումներ և վստահ եղեք, որ որևէ մեկը չունի այն ամբիցիան՝ ես եմ ու վերջ: Եթե այս անգամ էլ մենք չհաջողեցինք, կարող ենք մեր պետականության կորստի մասին խոսել արդեն»,-նշեց Արթուր Վանեցյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել