Դատական դեպարտամենտի Դատական կարգադրիչների ծառայությունը հայտարարում է ընդունելություն Երևան քաղաքի դատարաններում (թեկնածուների ընտրությունը իրականացվում է Երևան քաղաքում բնակվող քաղաքացիներից) դատական կարգադրիչի թափուր պաշտոնների համալրման համար:
«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածով սահմանվում են Դատական կարգադրիչների ծառայությունում ընդգրկվելու համար ներկայացվող հիմնական պահանջները, մասնավորապես
1. Դատական կարգադրիչների ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը`
ա) համապատասխանում է սույն օրենքով սահմանված տարիքային սահմանափակումների պահանջներին, և դիմելու պահին նրա 30 տարեկանը չի լրացել: Դիմելու պահին 30 տարեկանը լրացած չլինելու պահանջը չի տարածվում զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայության ծառայողների (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողների) վրա.
բ) անցել է պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ իգական սեռի քաղաքացիների կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.
գ) տիրապետում է հայերենին.
դ) իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով և առողջական վիճակով կարող է կատարել դատական կարգադրիչի պարտականությունները:
2. Դատական կարգադրիչների ծառայության կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն հոդվածի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով կամ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:
Ավելի մանրամասն ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151482… հղմամբ:
Ձեր կենսագրական տվյալները կարող եք ուղարկել հետևյալ էլ-փոստերին՝ [email protected] , [email protected] հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-511-738, 010-511-719