Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում ապրիլի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 25-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ,
28-ին կեսօրից հետո, 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-20 մ/վրկ:

Հանրապետության տարածքում ապրիլի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 25-ի և 27-ի ցերեկն առանձին շրջաններում, 28-ին կեսօրից հետո, 29-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 24-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
