Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Մեկ օրում իրականացվել է 2925 թեստավորում: Առողջացել է 10 քաղաքացի: Մահվան դեպք չի գրանցել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 825 դեպք, որոնցից 410 558-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1962 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 035 104 թեստավորում: