Ապրիլի 25-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Գործարկվելու է համայնքում առկա շչակը:
ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ: