Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնում է․
«Այսօր ես, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանն ու այլ գործընկերներ այցելել ենք Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայր, որտեղ ընթանում է Մայլեռ Մաունթին ռեզորթ խոշոր ներդրումային ծրագիրը։ Քննարկել ենք բնակիչներին հուզող հարցերը, պայմանավորվել ենք լուծումները»։
Նշենք, որ համայնքի բնակիչները Կառավարության առջև մի քանի անգամ բողոքի ակցիա են իրականացրել, քանի որ իրենց խոսքով՝ պահանջ է եղել, որ նրանք վաճառեն տնամերձ հողամասները։ Նրանք նշում են, որ դեմ չեն ծրագրի իրականացմանը, սակայն չեն պատրաստվում վաճառել իրենց սեփական հողամասերը։