Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ապրիլի 18-ին կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում է ստորագրել, որում մասնավորապես ասվում է․
«2021 թվականի դեկտեմբերի 3-ից 20-ն ընկած ժամանակահատվածում աուդիտորական առաջադրանքի իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից «Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացված համապատասխանության և ներքին հսկողության համակարգի գնահատման աուդիտի արդյունքում հայտնաբերված թերությունների և անհամապատասխանությունների պատճառները և հետևանքները քննելու նպատակով հարուցել կարգապահական վարույթ»։