Դավթաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Ապրիլի 23-ին, ժամը 13։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավթաշեն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից շինությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։22-ին, մարվել՝ 13։32-ին։ Այրվել են շինության տանիքը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել