Հաղթանակի զբոսայգում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարճ ճեպազրույց է տվել՝ հայտարարելով, որ Ռուսաստանի խստորեն պահպանում է իր դիրքորոշումը Ղարաբաղի շուրջ պայմանավորվածություններում, և որ և խաղաղապահների գործունեությունը ստորադասվում է դրան՝ ի թիվս այլ բաների։
«Կարծում եմ, որ խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու, իրավիճակի սրում թույլ չտալու համար: Դա բոլորի կողմից ընդունված իրողություն է, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության կողմից, որ նրանք առանցքային դեր են խաղում խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում ապահովելու համար. այդ փաստը ոչ ոք կասկածի տակ չի դնում, և կարծում եմ, որ դա թելադրում է նաև ողջախոհությունը»,- լրագրողներին ասել է դեսպան Կոպիրկինը։