Համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ Արթուր Վանեցյանի օգնականը գումար է տալիս հավաքված մի քանի քաղաքացիների։ Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը նշել է, որ տեսել է տեսանյութը։
«Հենց նոր ինչ-որ տեսանյութ են ցույց տվել։ Ձմեռվա տեսանյութա, հագուստն էլ ա ձմեռվա։ Սիրահարների այգու շրջակայքում փող մուրացող մարդիկ էին եկել, գումար են խնդրել, օգնականս էլ տվել է։ Հերթական հիմարությունն է։
Թող նայեն՝ որտեղա, ինչ եղանակային պայմաններ է»,-նշել է նա։
Այնուհետև «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը հայտարարեց․ «Արամ Գրիգորյանի մասով տարածվող տեսանյութը հին է և Ազատության հրապարակում չի արված (Դեմիրճյան փողոց, Սիրահարների այգի):
Դա էլ մի կողմ. Արամին սովորության համաձայն մոտենում են մուրացկանները օգնություն խնդրելու (երևանաբնակները այդ մարդկանց դեմքով ճանաչում են):
Այս «կարևոր» հարցով մեկնաբանություն այլևս չեմ տալու, իսկ նիկոլական ԶԼՄ-ներին հստակ զգուշացնում եմ՝ այս գրառումից հետո, եթե չհեռացնեք ձեր բանսարկու նյութերը Ազատության հրապարակ փողով մարդ բերելու վերաբերյալ, կխոսենք ձեզ հետ դատական կարգով»: